Այսօրվա դրությամբ նախադրյալներ չկան Թուրքիայում իշխող Արդարության ու զարգացման կուսակցության (ԱԶԿ) Հայաստանի հարցում քաղաքականության փոփոխման համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Թուրքիան չի փոխի մոտեցումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, քանի դեռ ղարաբաղյան գործընթացում չկան իր համար կարևոր առաջխաղացումներ: Քանի դեռ դա տեղի չի ունեցել, թուրքական կողմը չի բացի սահմանը և չի կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ»,-վստահ է թուրքագետը:
Ըստ Սաֆրաստյանի, Թուրքիան միաժամանակ կշարունակի միջամտել ղարաբաղյան կարգավորմանը՝ ցանկանալով միջնորդի դեր ստանձնել: