«Նարեկացի» արվեստի միությունում Աննա Հովհաննիսյանը կկատարի Ավանեսովի «Մի բուռ կրակ» ստեղծագործությունը![]() 15 հունիսի 2011 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 16-ին վոկալ երաժշտության իր առաջին մենահամերգով` «Նարեկացի» արվեստի միության երևանյան կենտրոնում հանդես կգա սոպրանո Աննա Հովհաննիսյանը կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Ավանեսովի նվագակցությամբ: Ի թիվս հազվադեպ կատարվող մի շարք գործերի` ծրագրում ներառնված են Կոմիտասի,Ավանեսովի, Մելիքյանի, Պուչչինիի, Ռոսսինիի, Վերդիի, Կյուիի, Մինկովի, Ռախմանինովի, Սեն-Սանսի ստեղծագործությունները : Համերգին նաև հնչելու է կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի «Մի բուռ կրակ» ստեղծագործությունը` հենց կոմպոզիտորի նվագակցությամբ: Նախկինում այս գործը Հայաստանում հնչել է միայն մեկ անգամ` գործիքային կատարմամբ, իսկ Աննա Հովհաննիսյանն առաջին հայ վոկալիստն է, որ կկատարի այդ ստեղծագործությունը: Ունենալով չորս օկտավա ձայնածավալով եզակի ձայնային տվյալներ` Աննա Հովհաննիսյանը հանդիսատեսին ներկայանալու է թե՛ լիրիկական սոպրանոյի, թե՛ կոլորատուր սոպրանոյի համար գրված ստեղծագործություններով: Համերգն, առհասարակ, առանձնանում է ժանրային բազմազանությամբ, հագեցած այնպիսի բարդ ծրագրով, որ եզակի մենակատարներ են խիզախում ներկայացնել մեկ մենահամերգի շրջանակներում` դասական օպերային արիաներ, կամերային ստեղծագործություններ, ժամանակակից ատոնալ գործեր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |