Հունիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Վիեննայի Մխիթարյան միաբանության աբբահայր Հայր Պողոս Գոճանյանին:
Քննարկվեց այս տարի Երևանում կազմակերպվելիք` Վիեննայում Մխիթարյան միաբանության հաստատման 200-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ցանկը:
Քննարկումների արդյունքում ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ, հաղորդում է Սփյուռքի նախարարության մամլո ծառայությունը: