16 հունիսի 2011 - 16:24 AMT
Հունիսի 16-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է է 375.67 դրամ

Հունիսի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,55 մլն ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 374.58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 374.50 դրամ:

Հունիսի 16-ին ԱՄՆ 1 դոլարի միջին կշռված փոխարժեքը կազմել է 375.67 դրամ` հունիսի 15-ի համեմատ նվազելով 0.23 կետով: Միաժամանակ 1 եվրոյի փոխարժեքը կազմել է 531.08 դրամ` նվազելով 7.85 կետով, իսկ ռուսական 1 ռուբլու փոխարժեքը նվազել է 0.13 կետով` կազմելով 13.33 դրամ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամլո ծառայությունը: