2012 թ. Հայաստանում ակնկալվում է էլեկտրոնային ստորագրությունների կիրառման աճ

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ի իր նիստում Հայաստանի կառավարությունն «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ կանոնադրական խնդիրները լուծելու նպատակով 25 մլն դրամով ավելացրել է վերջինիս կանոնադրական կապիտալը։

Ինչպես ասել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը նիստի ժամանակ, այժմ Հայաստանում 5 հազարից ավելի ընկերություններ օգտվում են էլեկտրոնային ստորագրությունից, ներդրվել են էլեկտրոնային հարկային հաշվետվության, էլեկտրոնային արտոնագրման համակարգերը։ Ակնկալվում է, որ հաջորդ տարվանից ՓԲԸ-ն իր ծախսը կհոգա էլեկտրոնային ստորագրության վաճառքից ստացած շահույթով։

5  17.06.11 - ՀՀ Կառավարության նիստ
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---