17 հունիսի 2011 - 15:07 AMT
Ռուս նկարիչները 20 օր շարունակ կստեղծագործեն Հայաստանում

Առաջիկա ամիսներին Հայաստան կժամանեն ռուսաստանցի մի խումբ նկարիչներ, որոնք իրենց հայ գործընկերների հետ կլինեն Վայոց ձորում, Լոռու, Տավուշի մարզերում, Գյումրիում, Արարատյան դաշտում, ինչպես նաև Արցախում,: Ինչպես հայտնում են «Հայկական ներկապնակ» փառատոնի կազմակերպիչները, այդ մասին ասել է «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը: 20 օր շարունակ 20 նկարիչներ կստեղծագործեն բացօթյա նկարչության սկզբունքներով: Իսկ ավարտին Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ ցուցահանդեսներ կկազմակերպվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում:

Օրակարգում է նաև «Հայկական ներկապնակ» ծրագրի շրջանակներում հայաստանցի նկարիչներին արտասահման գործուղելու գաղափարը: Նախատեսվում է ակցելություններ կազմակերպել դեպի Արևմտյան Հայաստան, ինչպես նաև Մերձավոր և Միջին Արևելքի, Իրանի հայկական գաղթօջախներ: Դա թույլ կտա նաև փոխադարձ կապեր հաստատել հայաստանցի և այլ երկրների նկարիչների միջև, կկազմակերպվեն համատեղ ցուցահանդեսներ` առնվազն երկու երկրում: Ըստ Սարգսյանի, այսպիսով անդրադարձ կկատարվի նաև նաև հայ գաղթօջախների գեղանկարչական կյանքին£