Բակո Սահակյան. Արտադրական ենթակառուցվածքների ոլորտը հանրապետության տնտեսության կարևոր հիմքերից մեկն է17 հունիսի 2011 - 20:37 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` նվիրված արտադրական ենթակառուցվածքների նախարարության կողմից 2010 և 2011 թվականների հունվար-մայիս ժամանակահատվածում կատարված աշխատանքներին: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, համապատասխան զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը և գերատեսչությանը ենթակա ընկերությունների տնօրենները: Նախագահ Սահակյանը կարևորել է արտադրական ենթակառուցվածքների ոլորտը` այն համարելով հանրապետության տնտեսության կարևոր հիմքերից մեկը, կոնկրետ հանձնարարականներ տվել աշխատանքները պատշաճ որակով իրականացնելու ուղղությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |