ՌԴ Պետդուման վավերացրել է ՀՀ-ում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման արձանագրությունը![]() 17 հունիսի 2011 - 20:49 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետական դուման վավերացրել է թիվ 5 արձանագրությունը` 1995թ. մարտի 16-ի` Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին ռուս-հայկական պայմանագրի վերաբերյալ: Արձանագրությունը ստորագրվել է 2010թ. օգոստոսի 20-ին Երևանում և մի շարք փոփոխություններ է ներմուծում հարևան երկրում ռուսական զինվորականների ներկայության հարցերի վերաբերյալ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններում: Փաստաթղթով, մասնավորապես, դիտարկվում է պայմանագրի գործողության ժամկետի` 25-ից մինչև 49 տարով երկարացումը` մինչև 5 տարով ինքնաբերաբար երկարացնելու հնարավորությամբ: Բացի դրանից, Հայաստանում ռուսական ռազմակայանի վրա, բացի ՌԴ շահերի պաշտպանության գործառույթից դրվում է նաև այդ երկրի Զինված ուժերի հետ համատեղ նրա անվտանգությունն ապահովելու գործառույթը: ՌԴ-ն ստանձնում է նաև Հայաստանի Զինված ուժերին ժամանակակից և համատեղելի սպառազինությամբ, ինչպես նաև ռազմական և հատուկ տեխնիկայով ապահովելու գործում աջակցության պարտավորությունը, հաղորդում է ՌԲԿ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |