Որոշվել է Դավիթ Նալբանդյանի մրցակիցը Լոնդոնի Boodles Challenge-ի մրցաշարում: Արգենտինահայ թենիսիստը կխաղա աշխարհի վեցերորդ ռակետ իսպանացի Դավիթ Ֆերերի հետ: Պաշտոնական խաղերում թենիսիստները հանդիպել են 12 անգամ, Նալբանդյանն առջևում է 7:5 հաշվով:
Այս մրցաշարում Նալբանդյանը երեք հաղթանակ է տարել՝ Վիկտոր Տրոիցկու (Սերբիա), Գաել Մոնֆիսի (Ֆրանսիա) և Ռիչարդ Գասկետի (Ֆրանսիա) նկատմամբ:
Եզրափակիչը տեղի կունենա հունիսի 18-ին: Իսկ արդեն հունիսի 20-ին Նալբանդյանը կմեկնարկի Ուիմբլդոնում, որտեղ նրա առաջին մրցակիցը կլինի Ջուլիան Ռայսթերը (Գերմանիա):