«Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկայի ղեկավարը հուսով է, որ բամբակի գները կնվազեն

«Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկայի ղեկավարը հուսով է, որ բամբակի գները կնվազեն

PanARMENIAN.Net - Ընթացիկ տարում բամբակի գինն աճել է 70-75 տոկոսով, ընդ որում ֆաբրիկան բարձրացրել է իր արտադրանքի արժեքն ընդամենը 20 տոկոսով: Այդ մասին էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ֆաբրիկա կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ զրույցում հունիսի 20-ին հայտարարել է ֆաբրիկայի ղեկավար Սուրեն Բեկիրսկին:

Ըստ նրա, այսօրվա դրությամբ գները մի փորք նվազել են, սակայն համաշխարհային շուկան օգոստոս-սեպտեմբերի բերքի ակնկալիքի սպասման մեջ է: Ընդ որում ֆաբրիկայի գլխավոր տնօրենը հույս է հայտնել, որ նոր բերքի գները կզիջեն նախորդ բերքի գներին:

Ինչ վերաբերում է օգտագործվող հումքին, ապա Սուրեն Բեկիրսկին հայտնել է, որ այն հիմնականում ներկրվում է Թուրքիայից ու Միջին Ասիայից, փորձել են ներկրել նաև Չինաստանից, սակայն այստեղ տրանսպորտային ծախսերի ու մեծածախ չափերի առաքումների խնդիր առաջացավ:

2011թ. մարտին բամբակի գինն աշխարհում ռեկորդային մակարդակի հասավ վերջին 30 տարում:

11  20.06.11 - Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը այցելեց ««Տոսպ» տրիկոտաժի ֆաբրիկա» և «Նյու պլաստ» ընկերություններ
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---