Օրեր առաջ Երևանում սպանված «հանցագործը» Խոհարարների ասոցիացիայի նախագահն է եղել

Օրեր առաջ Երևանում սպանված «հանցագործը» Խոհարարների ասոցիացիայի նախագահն է եղել

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին «Գարեգին Նժդեհ» հրապարակում սպանված Արման Ենգիբարյանը հետախուզման մեջ չի եղել, հանցագործ չէր, այլ խոհարար, «Խոհարարների ասոցիացիայի» նախագահը, ում որպես լավ խոհարար հրավիրում էին հեռուստատեսություններ` ցուցադրելու իր հմտությունները: Ինչպես հաղորդում է «Ժամանակ» օրաթերթը, վերջին հաղորդումներից մեկի ժամանակ ապրիլի 7-ին նա անգամ ոսկե ձկնիկ է նվիրել հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլիին:

Որորվայնի և գլխի հատվածում հրազենային կրակոցից մահացած Արման Ենգիբարյանին ոստիկանները ներկայցրել են որպես վտանգավոր հանցագործ, որ մի քանի ամիս շարունակ Երևանի տարբեր թաղամասերում ներկայացել է որպես ջրմուղի աշխատող և կողոպուտի ենթարկել բնակարաններ:

Ինչպես հաղորդում է «Ժամանակը» Արման Ենգիբարյանի հարազատները շոկի մեջ են և վստահ են, որ ոստիկանները պարզապես բարդում են բոլոր հանցագործությունները արդեն մահացած անմեղ մարդու վրա: Զոհվածի թե մայրը, թե կինը ասում են, որ նա որևէ խնդիրներ ոստիկանության հետ չի ունեցել, եղել է խոհարար, հանցագործ չի եղել: «Եթե նա հետախուզման մեջ էր, ինչպես կարող էր ելույթ ունենալ հեռուստատեսությամբ ու իրեն ոչ ոք չճանաչեր: ... Երկու օր առաջ, ասում են, Մասիվում էլ նման գողություն է եղել նորից: Տպավորություն է ստեղծվում, որ ուրիշի արածը Արմանով փակեցին»,- վրդովվում է Ենգիբարյանի հայրը: Նա նշում է, որ իր որդին կրում էր գազային ատրճանակ զուտ անվտանգությունից ելնելով, քանզի երբեմն ուշ էր տուն վերադառնում աշխատանքի բերումով:

Հարազատները պատմում են, որ չարաբաստիկ դեպքից երկու օր անց պետք է նշվեր Արմանի 30-ամյակը, նա ուներ 2,5 տարեկան որդի:

Հունիսի 14-ին, ժամը 13:00-ի սահմաններում, անհայտ անձը ներկայանալով ջրմուղի աշխատակից՝ փորձել է մուտք գործել Երևանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը, սակայն տանտերը կասկածելով նրան՝ անմիջապես զանգել է ոստիկանություն:

Ոստիկանության ծառայողները շտապ մեկնել են ահազանգի հետքերով և հետապնդել ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձին: Վերջինս մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքումչի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել է իր մոտ եղած զենքը, որից հետո ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոց արձակելուց հետո վնասազերծել են հետապնդվողին, որը վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Պարզվել է, որ հետապնդվողը վերջերս մայրաքաղաքի մի շարք թաղամասերում ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվող, 1981 թ. ծնված Արման Ենգիբարյանն է, հաղորդում է Ոստիկանության պաշտոնական կայքէջը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---