Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին Կարելիայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահին Կարելիայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Կարելիայի մայրաքաղաք Պետրոզավոդսկի օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ: Հանրապետության ղեկավարը խնդրել է անձամբ իր և ամբողջ հայ ժողովրդի անունից ցավակցություն հայտնել զոհերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել՝ շուտափույթ ապաքինում, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Տու-134 ինքնաթիռի Մոսկվա-Պետրոզավոդսկ չվերթի ժամանակ տեղի ունեցած աղետի հետևանքով Կարելիայում մահացել է 44 մարդ: Ւնչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, ինքնաթիռը Մոսկվայից մեկնել է երկուշաբթի օրը Մոսկվայի ժամանակով 22:30-ին և կոշտ վայրէջք կատարել Պետրոզավոդսկի օդանավակայանից մեկ կիլոմետր հեռավորության վրա: «Ճշտված տվյալների համաձայն ինքնաթիռում գտնվել են 52 մարդ, 44-ը մահացել են, 8-ը` տուժել»,- հաղորդել է ՌԴ ԱԻՆ վարչության ներկայացուցիչը: Հարուցվել է քրեական գործ Տու-134 ինքնաթիռի կոշտ վայրէջքի փաստով: Դիտարկվում են երկու վարկածներ, այդ թվում` մարդկային գործոնը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---