Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ելենա Բոնների հարազատներին և մտերիմներին

Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել Ելենա Բոնների հարազատներին և մտերիմներին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ակնառու հասարակական գործիչ Ելենա Բոնների մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել նրա հարազատներին և մտերիմներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

Բոստոնում մահացել է հասարակական գործիչ, իրավապաշտպան, ակադեմիկոս Անդրեյ Սախարովի այրի Ելենա Բոնները: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նա 88 տարեկան էր, մահացել է հունիսի 18-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել հաջորդ օրը:

Ծագումով հայ Ելենա Բոնները ծնվել էր Թուրքմենստանում ի սկզբանե կրելով Լուսիկ Ալիխանովա անունը: Նրա հորը` «հայրենիքի դավաճանության» մեղադրանքով, գնդակահարել էին 1938-ին:

1960-ականներին Բոնները ներգրավվել է իրավապաշտպան գործունեությունում: 1970-ին, դատական նիստերից մեկի ժամանակ, ծանոթացել է ու կյանքը կապել է Անդրեյ Սախարովի հետ:

1975-ին Բոններն էր ամուսնուն ` Օսլոյում ներկայացնում Նոբելյան մրցանակաբաշխության ժամանակ:

1987-ին` Սախարովի մահից հետո ղեկավարում էր նրա անվան հիմնադրամը:

Ելենա Բոնները վերջին տարիներին ապրում էր Միացյալ Նահանգներում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---