Հունիսի 23-ին ՀԱԵ-ն տոնում է Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրը

PanARMENIAN.Net - Այս տարի հունիսի 23-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնում է Սուրբ Հովհաննես Մկրտչի և Սուրբ Աթանագինես Հայրապետի հիշատակը, որը Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է:

Այս առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վանորեից տեսչությունը հրավիրում է ուխտագնացության: Առավոտյան ժամը 10:00-ին Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Սուրբ Աթանագինես Հայրապետի մասունքները, ժամը 11:00-ին կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի Անդաստանի կարգ և Սուրբ մասունքներով օրհնություն:

Սուրբ մասունքները հավատացյալների խոնարհության համար վանքում կմնան մինչև երեկոյան ժամերգության ավարտը՝ ժամը 18:00, հաղորդում է Մայր աթոռ սբ. Էջմիածնի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---