Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը օրական ձեռք է բերում Եղեռնի մասին պատմող 3-5 իր

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը օրական ձեռք է բերում Եղեռնի մասին պատմող 3-5 իր

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը (ՀՑԹԻ) ամեն օր ձեռք է բերում Հայոց ցեղասպանության վերաբերող իրեղեն և գրավոր նյութեր: Ինչպես լրագրողներին հայտնեց ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ինքը յուրաքանչյուր օր ինտերնետով հետևում է, թե որտեղ են վաճառվում Ցեղասպանությանը վերաբերող նյութեր և գնում է դրանք: Ըստ Հ. Դեմոյանի, Սփյուռքում ապրող շատ հայեր երբեմն չեն հասկանում այդ իրերի իրական արժեքը և պատահել է, որ դրանք հայտնաբերվել են ավտոտնակներում պահված տուփերից: Դեմոյանի հավաստմամբ, թանգարան են հանձնվել նույնիսկ աղբամանների միջից գտնված նյութեր: Նրա խոսքով համաշխարհային ճգնաժամը նույնպես նպաստում է այդ փաստերի վաճառքին, որովհետև սփյուռքահայերը ֆինանասական խնդիր ունենալու պատճառով վաճառքի են հանում Ցեղասպանության մասին պատմող փաստերը:

Ինստիտուտը յուրաքանչյուր օր ձեռք է բերում 3-5 իր:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---