Հուլիսի 2-ից ՀԿԵՈւ-ն կգործարկի Սևան-Քանաքեռ-Շորժա ուղղությամբ էլեկտրագնացքը

Հուլիսի 2-ից ՀԿԵՈւ-ն կգործարկի Սևան-Քանաքեռ-Շորժա ուղղությամբ էլեկտրագնացքը

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն Սևանա լճում հանգիստը նախընտրողների համար հուլիսի 2-ից հնարավորություն է ընձեռում օգտվել Սևան-Քանաքեռ-Շորժա (Ծովագյուղ) էլեկտրագնացքի ծառայություններից, հաղորդում է ՀԿԵՈւ մամլո ծառայությունը: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը շաբաթվա աշխատանքային օրերին (բացի չորեքշաբթի օրերից) ուղևորվելու է մինչև Ծովագյուղ կայարան, իսկ շաբաթ և կիրակի օրերին` մինչև Շորժա: Մինչև Ծովագյուղ գնացքը Սևան կայարանից մեկնելու է 6:00-ին, ժամանում Քանաքեռ կայարան` 8:03: Երևանի Քանաքեռ կայարանից գնացքը մեկնելու է ժամը 8:30 և հասնելու է Ծովագյուղ ժամը 10:46: Ծովագյուղից գնացքը ուղևորվելու է Երևան ժամը 17:55, հասնելով Քանաքեռ կայարան ժամը 20:27, իսկ Սևան կայարան` 22:37:

Սևան-Քանաքեռ-Շորժա գնացքը մեկնելու է Սևան կայարանից շաբաթ և կիրակի օրերին` 6:00-ին` ժամանելով Քանաքեռ կայարան ժամը 8:03 և հասնելով Շորժա ժամը 11:40: Շորժա կայարանից գնացքը ուղևորվելու է Քանաքեռ ժամը 17:00, հասնելով Երևան ժամը 20:27, իսկ Սևան` 22:37-ին:

ՀԿԵՈւ-ն մինչև Շորժա էլեկտրագնացքը նշանակում է ամեն ամառ` ստեղծելով հանգստի համար առավել հարմարավետ պայմաններ և թեթևացնելով դեպի Սևանա լիճ տանող ճանապարհները:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---