Երիտասարդները ոգեկոչեցին Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին Հայրենական մեծ պատերազմի մեկնարկից 70 տարի անց, «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության նախաձեռնությամբ և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հարյուրավոր երիտասարդներ հավաքվել էին «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ՝ ոգեկոչելու Մեծ հայրենականի զոհերի հիշատակն ու դատապարտելու պատերազմները։

Ակցիայի մասնակիցներից յուրաքանչյուրը հիշում էր իր պապերին, հարազատներին, ովքեր ռազմի դաշտում ամեն օր հերոսություն էին ցուցաբերում հանուն հաղթանակի:

«Հիշատակի հերթափոխ» խորագրով ակցիան համախմբել էր նախկին ԽՍՀՄ տարբեր քաղաքներ՝ Մոսկվան, Երևանը, Ալմաթին, Բաքուն, Բիշքեկը, Դուշանբեն, Մինսկը, Սանկտ Պետերբուրգը, Թբիլիսին։ Մասնակիցները հիշեցին Հայրենական մեծ պատերազմի հայտնի ու անհայտ հերոսներին, վառեցին իրենց հիշատակի մոմը և մեծարեցին պատերազմի վետերաններին։

Ակցիային մասնակից երիտասարդները վստահ էին, որ այսուհետև ամեն տարի հունիսի 22-ին վառվելու են հիշատակի մոմեր, և ոչ թե լսվելու է տանկերի ու ինքնաթիռների աղմուկը։ Նրանք նշում էին, որ նման ակցիաներով է նաև կերտվում խաղաղությունը։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---