Սկսվել է «Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթի հայաստանյան ընտրական փուլի դիմումների ընդունումը

Սկսվել է «Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթի հայաստանյան ընտրական փուլի դիմումների ընդունումը

PanARMENIAN.Net - Հունիսի 21-ից սկսվել է «Մանկական Եվրատեսիլ-2011» մրցույթի հայաստանյան ընտրական փուլի դիմումների ընդունումը: Ինչպես նշված է «Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան կայքում, հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 20-ը:

Մրցույթին իրավունք ունեն մասնակցել 10-15 տարեկան այն երեխաները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են, կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի: Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի 2.30-2.45 վայրկյան տևողությամբ: Երգի ստեղծման մեջ ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաները: 2008թ. սկսած կանոնները պաշտոնապես թույլատրվում է մեծահասակներին օգնել երեխաներին մրցույթի համար երգեր պատրաստել, այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները կպատկանեն միայն երեխաներին: Մանկական «Եվրատեսիլը», ինչպես և չափահասներինը, անպայման ընթանում է իրական ժամանակի ռեժիմով, իսկ հավակնորդների համար քվեարկում են հեռուստադիտողները: Մանկական մրցույթի պայմանների համաձայն (ինչով էլ տարբերվում է չափահաս կատարողների մրցույթից), երգի ստեղծմանը պետք է մասնակցի այն ներկայացնող երեխան: Մանկական Եվրատեսիլում չի գործում այն սկզբունքը, երբ միջոցառումն անց է կացվում այն երկրում, որի ներկայացուցիչը հաղթել է մրցույթում:

«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը կկայանա դեկտեմբերի 3-ին Երևանում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Դեռ 2010 թ-ի վերջին Հայաստան էին ժամանել շվեդ փորձագետներ, ովքեր ուսումնասիրել են մարզահամերգային համալիրը և ընդհանուր պայմանները:

Հայաստանը Մանկական «Եվրատեսիլին» մասնակցում է 2007թ-ից: Առաջինը այդ մրցույթում Հայաստանը ներկայացրել է «Արևիկ» խումբը «Երազանք» երգով և գրավել 2-րդ տեղը, 2008 թ-ին Մոնիկա Մանուչարովան և գրավել է 8րդ տեղը իր «Իմ երգի հնչյունը» երգով: 2009 թվականին Մանկական Եվրատեսիլ մրցույթում Հայաստանը ներկայացրեց Լուարա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով և գրավեց 2րդ տեղը` այն կիսելով Ռուսաստանի ներկայացուցիչ Եկատերինա Ռյաբովայի հետ: 2010թ. նոյեմբերի 20-ին «Մանկական Եվրատեսիլ-2010» մրցույթին Հայաստանին հաղթանակ բերեց Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---