Լևոն Արոնյան. Հայաստանում մենք պատրաստվելու ենք աշխարհի թիմային առաջնությանը

Լևոն Արոնյան. Հայաստանում մենք պատրաստվելու ենք աշխարհի թիմային առաջնությանը

PanARMENIAN.Net - «Երևանում ես ներկայումս մարզվում եմ Գաբրիել Սարգսյանի և Հրանտ Մելքոնյանի հետ: Հայաստանում մենք պատրաստվելու ենք աշխարհի թիմային առաջնությանը մինչև հուլիսի 12-ը, դրանից հետո արդեն կմեկնենք Չինաստան»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որն արդեն մեկ ամիս մարզվում և հանգստանում է Հայաստանում:

Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը կկայանա հուլիսի 15-ից 26-ը չինական Նինբո քաղաքում, մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը: Թիմի կազմում` Արշակ Պետրոսյանի ղեկավարությամբ կխաղան գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

Առաջնությունում ելույթ կունենան նաև Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Իսրայելի, Հունգարիայի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Ադրբեջանի հավաքականները:

Շախմատիստները կխաղան մեկ շրջան` 9-ական տուրով, ընդ որում` 40 քայլի համար նախատեսված է 90 րոպե + 30 րոպե մինչև պարտիայի ավարտը` 30 վայրկյան ավելացնելով` սկսած առաջին քայլից:

Լևոն Արոնյան: Շախմատային տախտակի արքան
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---