Gazeta.ru-ն անհաջող է համարում System of a Down-ի մոսկովյան համերգը` ի հակառակ երկրպագուների ուրախության

Gazeta.ru-ն անհաջող է համարում System of a Down-ի մոսկովյան համերգը` ի հակառակ երկրպագուների ուրախության

PanARMENIAN.Net - Gazeta.ru ռուսական կայքը անհաջող է համարել հայ-ամերիկյան System of a Down խմբի Մոսկվայում հունիսի 21-ին կայացած համերգը: Ըստ հոդվածի հեղինակ Յարոսլավ Զաբալուևի, համերգը ստիպել է հանդիսատեսին մտածել սեփական ականջների մասին: Նա նաև գտնում է, որ խումբը չունի գաղափարախոսական մաս, իսկ երաժշտական բարդ խաղերը արդեն հնացած են: Զաբալուևը խմբի մեղեդին հայկական հարսանեկան մթնոլորտի և երաժիշտ Ֆրենկ Զապպայի ստեղծագործությունների միախառնում է համարում, որը, ըստ նրա, հնացած է:

Նրա համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է այդքան բարձր և արագ արտասանել բառերը, Թանկյանը չեր երգում բառերի վերջավորությունները, իսկ երաժիշտները չէին կարողանում պահել ռիթմը:

Կայքում հոդվածի տակ գրած մեկնաբանությունները, սակայն այլ բան են ասում: Համարյա բոլոր մեկնաբանողները համատարած բողոքել են հոդվածի դեմ, հավաստիացնելով, որ համերգը հիանալի է անցել:

Հունիսի 21-ին մոսկովյան «Օլիմպիյսկի» համերգասրահում կայացած խմբի եվրոպական շրջագայության ավարտն էր: System of a Down-ը, որը շուրջ 5 տարի չէր գործում, պաշտոնապես հայտարարեց վերամիավորման մասին 2010թ. նոյեմբերին: Մինչ այդ, Սերժ Թանկյանը ելույթ էր ունենում որպես մենակատար, իսկ Ջոն Դոլմայանը և Դարոն Մալաքյանը ստեղծել էին Scars on Broadway խումբը: Խմբի նոր ալբոմի ձայնագրության ծրագրեր դեռ չկան:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---