Կովկասի մահմեդականների առաջնորդը Երևան կմեկնի, որպեսզի վախկոտ չթվա՞

Կովկասի մահմեդականների առաջնորդը Երևան կմեկնի, որպեսզի վախկոտ չթվա՞

PanARMENIAN.Net - Կովկասի մահմեդականների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն գտնում է, որ իր մասնակցությունը ԱՊՀ Միջկրոնական խորհրդի նիստին, որը սպասվում է այս տարվա նոյեմբերին Երևանում, «կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, այդ մասին Փաշազադեն հայտնել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում: «Եթե հայոց կաթողիկոսը, գալով այստեղ, իր մտքերն է արտահայտում և կիսվում Ղարաբաղի վերաբերյալ իր կարծիքով, ապա ինչո՞ւ ես պետք է խորշեմ և չմեկնեմ այնտեղ և նրանց դեմքին չհայտնեմ իմ մտքերը: Ես կարծում եմ, որ դա վախկոտության դրսևորում կլիներ»,- նշել է նա: Նրա խոսքով, անհրաժեշտ է սատարել նման կապերը և «անհրաժեշտ խոսքեր ասել»: Փաշազադեն հիշեցրել է, որ Երևանում կայանալիք համաժողովին մասնակցելու իրեն անցյալ տարվա ապրիլին Բաքվում Համաշխարհային կրոնական գագաթաժողովին մասնակցելու ժամանակ հրավիրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: «Բանակցություններ են ընթանում, ես դեռ չեմ տվել իմ համաձայնությունը: Մոտ ժամանակներս ինձ մոտ հանդիպում կկայանա ռուսաց պատրիարքի հետ, կմասնակցեն նաև ԱՊՀ որոշ կրոնական առաջնորդներ: Այդ հանդիպմանը կքննարկվի նաև Հայաստանում միջոցառման անցկացման հարցը»,- ասել է նա` հիշեցնելով, որ ինքը ԱՊՀ Միջկրոնական խորհրդի համանախագահն է:

Փաշազադեն հաղորդել է նաև, որ ներկայումս բանակցություններ են ընթանում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը քննարկելու համար այս կամ հաջորդ տարի Ավստրիայում Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդների հանդիպում անցկացնելու վերաբերյալ:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---