ԼՂՀ Պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանցի զինվորի վիրավորվելու մասին հայտարարությունը

ԼՂՀ Պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանցի զինվորի վիրավորվելու մասին հայտարարությունը

PanARMENIAN.Net - ԼՂՀ Պաշտպանության բանակի մամլո ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հերքել է Աղդամի շրջանի Մարզլի բնակավայրի մոտ ադրբեջանցի զինվորի վիրավորվելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը: «Ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել է Սենոր Հասրաթյանը PanARMENIAN.Net ի թղթակցին: Նա ավելացրել է, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները շփման գծում խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը, և ընդգծել, որ ի տարբերություն ադրբեջանական կողմի, ԼՂՀ Պաշտպանության բանակը կրակ է բացում միայն ի պատասխան հակառակորդի սադրիչ գործողությունների:

Ինչպես հաղորդում է Trend-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետի տեղակալ Թեյմուր Աբդուլլաևը հայտարարել է, որ Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով վիրավորվել է ադրբեջանական բանակի 19-ամյա զինվոր Իմանով Յուսիֆ Մուսթաֆա օղլուն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---