23 հունիսի 2011 - 18:46 AMT
«Ռամբլերը» կօգտագործի «Յանդեքսի» որոնումը

«Աֆիշայի» և «Ռամբլերի» միավորված ընկերությունը որոնման տեխնոլոգիաների և կոնտեքստային գովազդի ոլորտում համագործակցության մասին պայմանագիր է կնքել «Յանդեքսի» հետ: Այդ մասին հաղորդում է «Լենտա.ռու»-ն: «Յանդեքսի» որոնումը կօգտագործվի rambler.ru-ում` որպես բազային տեխնոլոգիա, որը «Ռամբլերը» ծրագրում է «հարստացնել սեփական ծառայություններով»: Բացի դրանից, պայմանագրի համաձայն, «Բեգուն» գովազդային ընկերությունը, որի հսկիչ բաժնետերը «Ռամբլերն» է, «Յանդեքս: Դիրեկտայի» վերավաճառողը կդառնա: Այսպիսով, «Ռամբլերում» որոնման արդյունքների ցուցադրման մեջ կհայտնվի ինչպես «Բեգունի», այնպես էլ «Յանդեքս: Դիրեկտայի» կոնտեքստային գովազդը: «Բեգունի» հաճախորդներն իրենց հերթին կկարողանան հայտարարություններ տեղակայել «Ռամբլերում» և «Յանդեքսում» այնպես, ինչպես այլ խոշոր հարթակներում` Google, Поиск@Mail.ru и Yahoo!:

«Յանդեքսը» տեղեկատվության ռուսալեզու որոնման լավագույն լուծումն է տրամադրում, ուստի մենք նրան ընտրեցինք մեր ծառայությունների համար»,- նշել է «Աֆիշայի» և «Ռամբլերի» միավորված ընկերության գլխավոր տնօրեն Նիկոլայ Մոլիբոգը: