27 հունիսի 2011 - 21:47 AMT
Ադրբեջանցի զինվորները շարունակում են ոչնչացնել միմյանց

Վերջին 10 օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը սպանում է իր զինակցին: Այս անգամ միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում: Ինչպես գրում է ԱՊԱ-ն, վկայակոչելով Բաքու քաղաքի Սաբունչինյան շրջանի Զինվորական կոմիսարիատը, «Գյանջա քաղաքի Նիզամինի շրջանային զինկոմատի կողմից զորակոչված 1992թ. ծնվ. Մամեդ Ասադ օղլու Գուրբանովը մարտական հերթափոխի ժամանակ կրակել է ծառայողական զենքից: Այդ միջադեպի արդյունքում տեղում մահացել է Բաքու քաղաքի Սաբունչինի շրջանային զինկոմատի կողմից զորակոչված 1988թ. ծնվ. Շիրխան Ակիֆ օղլու Իսկենդերովը: Թե ինչ պատճառով է տեղի ունեցել միջադեպը, առայժմ հայտնի չէ: Փաստի առթիվ հետաքննություն է վարվում:

Նման միջադեպ տեղի էր ունեցել նաև հունիսի 16-ին: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, «մահացու ելքով միջադեպը տեղի էր ունեցել Մարդան Արիֆ օղլու Բաշիրովի ու Վուսալ Իլգար օղլու Ալիզադեի միջև»: Պարզ ասած` Մարատ Բաշիրովը դիպուկահարի զենքից սպանել էր Վուսալ Ալիզադեին: