ԱՄՆ Պետքարտուղարություն. Ձախողումը Կազանում հիասթափեցրել է ԱՄՆ-ին28 հունիսի 2011 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Ձախողումը Կազանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը հիասթափեցրել է ԱՄՆ-ին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամլո քարտուղար Վիկտորիա Նուլանդը: «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Կազանում համաձայնության չեկան հիմնարար սկզբունքների շուրջ, սակայն համատեղ հայտարարության մեջ երկու կողմերն էլ նշել են, որ իրենք ըմբռնման են հասել որոշակի հարցերի առնչությամբ և պատրաստ են աշխատել հիմնարար սկզբունքների շուրջ»,- ասել է Նուլանդը: Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |