Հրաչ Բերբերյանն առաջարկում է ծիրանի արտահանման քվոտա սահմանել

Հրաչ Բերբերյանն առաջարկում է ծիրանի արտահանման քվոտա սահմանել

PanARMENIAN.Net - Հայաստանի ագրարագյուղացիական միավորումն (ՀԱՄ) առաջարկել է կառավարությանը մասնագիտական մոտեցում ցուցաբերել և ծիրանի արտահանման քվոտա սահմանել, հունիսի 28-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՄ նախագահ Հրաչ Բերբերյանը: «Նորմալ երկրներում թույլատրվում է արտահանել ընդհանուր բերքի միայն 10-15 տոկոսը»,-ասել է նա:

Ըստ նրա, ծիրանի բերքատվությունն այս տարի կկազմի բարենպաստ տարիների շուրջ 75 հազար տոննա բերքի 30 տոկոսը կամ 20 հազար տոննա: Այսօրվա դրությամբ 1 կգ ծիրանի գինը մոտ 1 եվրո է և չի նվազում: Միաժամանակ Հրաչ Բերբերյանն ընդգծել է, որ ՀԱՄ դեմ չէ արտահանման խթանմանը, սակայն, առաջին հերթին հարկավոր է ապահովել տեղական շուկան՝ արտահանելով բերքի ավելցուկը:

Անդրադառնալով բանջարեղենի բերքին՝ ՀԱՄ նախագահը զգուշացրել է գյուղացիներին երաշտի հնարավոր վտանգի մասին՝ նշելով, որ հարկավոր է թեթևակի ջրել կարտոֆիլի դաշտերը, հակառակ դեպքում մեծ կորուստներ կլինեն: Նա հավելել է, որ կարտոֆիլի գինը Հայաստանում այս տարի արդեն մի փոքր նվազել է, ինչը բացատրվում է ներկրված բարձրորակ սերմացուի օգտագործմամբ: Բանախոսը կանխատեսեց, որ 2012թ. կարտոֆիլի շուկան կկայունանա, կարտոֆիլի գինը կնվազի և նույնիսկ այն արտահանելու հնարավորություն կունենանք:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---