Գյուղմթերքով բեռնված մեքենաների երթևեկությանը խոչընդոտող ավտոտեսուչները կպատժվեն![]() PanARMENIAN.Net - Հայաստանի ագրարագյուղացիական միավորումը պայմանավորվել է Ճանապարհային ոստիկանության հետ, որ ավտոտեսուչները չեն կանգնեցնելու գյուղմթերք տեղափոխող ավտոմեքենաները, հունիսի 28-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով, ավտոտեսուչները, որոնք կխոչընդոտեն մեքենաների երթևեկությունը, կպատժվեն, եթե, իհարկե, այդ մեքենաների վարորդները հարբած չեն: Բացի դրանից, գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրները լուծելու նպատակով միավորման նախագահը հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ և առաջարկել միջազգային փորձի հիման վրա ստեղծել ապահովագրական ընկերություն և գյուղատնտեսական բանկ, որոնց բաժնետերեր կարող են դառնալ հենց ֆերմերները: Հրաչ Բերբերյանը հավելել է, որ կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առաջարկները քննարկելու վերաբերյալ: Ինչ վերաբերում է արտոնյալ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորմանը, ապա, Բերբերյանի կարծիքով, ԿԲ ղեկավարը չպետք է որոշի, թե որ դեպքերում դրանք պետք է տրամադրվեն: Ավելին, Բերբերյանն անհրաժեշտ է համարել ստուգել դրանց տեղաբաշխման և կիրառման արդյունավետությունը: Հունիսի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում Արթուր Ջավադյանն ասել է, որ գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման ծրագրի առաջին փուլը գրեթե ավարտված է, և այսօր շուրջ 12 հազար ֆերմերային տնտեսություններ ստացել են 7.5 մլրդ դրամի արտոնյալ վարկեր: Վարկերը տրամադրվում են 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով, ընդ որում կառավարությունը սուբսիդավորում է 4 տոկոսը, իսկ առավել աղքատ համայնքների համար` 6 տոկոսը, վարկի միջին չափը կազմում է 625 հազար դրամ: ՀՀ ԿԲ ղեկավարը նշել է, որ վարկերը տրամադրվել են բավական մեղմ պայմաններով՝ 6 ամսից 2 տարի մարման ժամկետով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |