ՀՀ ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգվեց մինչև 2044թ.

ՀՀ ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգվեց մինչև 2044թ.

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է մինչև 2044թ. ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին արձանագրության վավերացման վերաբերյալ օրենքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ըստ 2010թ. օգոստոսին Երևանում ստորագրված արձանագրության, Գյումրիում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի գործողությունը երկարացվում է 49 տարով (մինչև 2044թ.): Սկզբնական պայմանագիրը ստորագրվել էր 1995թ. 25 տարով: Հետագայում պայմանագիրն ինքնաբերաբար երկարացվում էր 5 տարով, եթե կողմերից մեկը չիրազեկեր փաստաթուղթը չեղյալ հայտարարելու մասին:

Գյումրիում է տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը, որտեղ ծառայում է մոտ 3,5 հազար զինծառայող: Կայանը սպառազինված է С-300 զենիթահրթիռային համալիրներով և ՄիԳ-29 կործանիչներով: Գյումրիի ռազմակայանը պաշտպանում է ՌԴ շահերը տարածաշրջանում, ինչպես նաև ապահովում է Հայաստանի անվտանգությունը:

2011թ. ապրիլին արձանագրությունը վավերացրեց Հայաստանի ԱԺ, իսկ հունիսին՝ ՌԴ Պետդուման և Դաշնությունների խորհուրդը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---