2011թ. հունիսի 14-ին Moody's Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Յունիբանկի վարկանիշերը: Գործակալությունը հաստատել է բանկի ֆինանսական կայունության E+, արտարժույթով և ազգային դրամով ավանդների Ba3 երկարաժամկետ և NP կարճաժամկետ վարկանիշերը: Բոլոր վարկանիշերն ունեն «Կայուն» կանխատեսումը, ինչը վկայում է հայաստանյան բանկային շուկայում Յունիբանկի կայուն զարգացման հեռանկարների մասին:
Ինչպես նշվում է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Moody's Investors Service գործակալությունը դրական է գնահատել մանրածախ բանկային շուկայում Յունիբանկի դիրքերը: Գործակալության վերլուծաբանների կարծիքով, ժամկետային ավանդների և դրամական փոխանցումների շուկաներում Յունիբանկի առաջատար դիրքերը բանկին լրացուցիչ հնարավորություն են ընձեռում մանրածախ հատվածում ծառայությունների խաչաձև վաճառքի ծավալների մեծացման համար:
Առաջին անգամ Յունիբանկին միջազգային վարկանիշ է շնորհվել 2010թ. հունիսին: