Հայաստանը և ՆԱՏՕ-ն գոհ են երկկողմ համագործակցությունից![]() 28 հունիսի 2011 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 28-ին ընդունել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակությամբ նշել են, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է և ընդգրկում այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են խաղաղապահությունը, ռազմական կրթությունը, ռազմական վարժանքները, պաշտպանական բարեփոխումները: Սեյրան Օհանյանը շնորհավորել է Ջեյմս Ապատուրային կովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր լիցք կհաղորդի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |