Սերժ Սարգսյան. Հարավային Կովկասում ԱՄՆ ներգրավվածությունը կայունությունն ամրապնդող գործոն է28 հունիսի 2011 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 28-ին ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլլանդերին: Նախագահը կարևորել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների մշտական ամրապնդումը` բարձր գնահատելով մեր տարածաշրջանում Միացյալ Նահանգների հավասարակշռված մոտեցումն ու քաղաքականությունը: «Միացյալ Նահագների ներգրավվածությունը մեր տարածաշրջանում համարում ենք կայունությունն ամրապնդող գործոն: Մենք գոհունակություն ենք հայտնում մի շարք ոլորտներում մեր երկկողմ հարաբերություններում առաջընթաց ունենալու կապակցությամբ և, իհարկե, ցանկանում ենք, որպեսզի ավելի մեծ առաջընթաց ունենաք երկկողմ տնտեսական առևտրական հարաբերություններում»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նշելով, որ սա արդեն իր երրորդ այցն է Հայաստան` ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալ Սելեսթ Վոլլանդերն, ընդգծել է, որ գերազանց հանդիպումներ է ունեցել Հայաստանում, և դրանց արդյունքները ներկայացրել է երկրի նախագահին: ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել խաղաղապահ գործողություններում Հայաստանի ներդրման համար՝ հատկապես ողջունելով Աֆղանստանում հայ խաղաղապահների թվի ավելացումը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |