Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է «Սիստեմա» ԲՖԸ ԲԲԸ Տնօրենների խորհրդում: Ինչպես հաղորդում է «Սիստեմա» ԲՖԸ մամլո ծառայությունը, ընկերության բաժնետերերը հունիսի 27-ին տարեկան ընդհանուր ժողովում ընտրեցին 12 հոգուց բաղկացած Տնօրենների խորհուրդը:
Խորհուրդը գլխավորել է Վլադիմիր Եվտուշենկովը: Քվեարկության արդյունքներով «Սիստեմա» ԲՖԸ Տնօրենների խորհրդում ընտրվել են հետևյալ թեկնածուները` Վլադիմիր Եվտուշենկով, Ալեքսանդր Գոնչարուկ, Ռոն Զոմմեր, Դմիտրի Զուբով, Վյաչեսլավ Կոպյով, Ռոբերտ Քոչարյան, Ռոջեր Մաննինգս, Լեոնիդ Մելամեդ, Եվգենի Նովիցկի, Սերժ Չուրուկ, Միխայիլ Շամոլին, Դավիթ Յակոբաշվիլի:
Ռոբերտ Քոչարյանը «Սիստեմա» ԲՖԸ ընկերակցության անկախ տնօրեն էր ընտրվել 2009թ. հունիսին: