29 հունիսի 2011 - 15:59 AMT
Orange Armenia ընկերությունը հանդես կգա նոր կարգախոսով

Այսօր Orange Armenia ընկերությունը ներկայացրել է լրագրողներին իր գործունեության առաջիկա տարիների փիլիսոփայությունը և նոր ստորագրությունը, որն է՝ «Օրը փոխվում է Orange-ի հետ»։

Այս քայլով Orange Armenia-ն միանում է աշխարհի բազմաթիվ երկրներում գործող քույր ընկերություններին։

«Մեր նոր ստորագրությունը նաև աշխարհայացք է և խոստում լինել բաժանորդի կողքին ամեն օր և ամենուր։ Այն ծառայությունները, որոնք մենք մշակել և մշակում ենք, մտածված են լինելու հեշտացնել, պազեցնել և գեղեցկացնել բաժանորդների կյանքը։ Մեր նպատակն է դառնալ բաժանորդների ուղեկիցը թվային աշխարհում»,-նշեց Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը։

«Այսօր մարդիկ վայրկենաբար փոխանակում են իրենց նորությունները, նկարները, կարդում և դիտում են վերջին լուրերը, շփվում սոցիալական ցանցերում, հեռուստացույց դիտում։ Մենք ուրախ ենք տալ նրանց այդ հնարավորությունները մեր ցանցի, գիտելիքների, փորձի և աշխատանքի շնորհիվ։ Այսօր մենք մեր բաժանորդների ամենօրյա կյանքի անբաժան մասն ենք կազմում»,- ասաց Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։