GTUG Հայաստան խումբը կարևորում է հայկական տեղանունների ճիշտ ներկայացումը Google Maps-ում![]() 29 հունիսի 2011 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 7-ին տեղի կունենա GTUG Հայաստան խմբի 3-րդ հանդիպումը Հանդիպման ժամանակ մասնակիցները կանդրադառնան Google Maps և Google Map Maker գործիքներին: GTUG Հայաստան խմբի մոդերատոր Վարդան Պապիկյանն PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ կարևոր է համարում Google Maps-ի և Google Map Maker-ի գործիքների մասին քննարկումը։ «Այսօր հայկական շատ տեղանուններ աղավաղվում են թուրքերեն և այլ տարբերակներով։ Սա ունի ռազմավարական նշանակություն։ Բացի դրանից այս գործիքներն ունեն կոմերցիոն նշանակություն՝ կազմակերպությունների դիրքերը քարտեզի վրա նշելու տեսանկյունից։ Հանդիպման ժամանակ ոմանք կկիսեն իրենց փորձը, կանեն իրենց առաջարկները»,- ասաց Վարդան Պապիկյանը։ Վարդան Պապիկյանը տեղեկացրեց նաև, որ հանդիպմանը անդրադարձ կլինի Google-ի ստեղծած նոր Google+ սոցիալական ցանցին: Ունենալով համակարգը տեստավորելու հնարավորություն`մասնակիցները ներսից կուսումնասիրեն ցանցը, կծանոթանան վերջինիս ֆունկցիաներին ու հնարավորություններին: Վարդան Պապիկյանի խոսքով ակնկալվում է, որ հանդիպմանը ներկա կլինի 30-ից ավելի մասնակից։ Հանդիպմանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |