Մանվել Եղիազարյանը գտնում է, որ ՀՀ իշխանությունները մտադիր են «ծախել» Արցախը Ադրբեջանին![]() 29 հունիսի 2011 - 17:29 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի իշխանությունները կծախեն Արցախը Ադրբեջանին»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը: Ըստ նրա, եթե հայկական կողմը շարունակի ջայլամի քաղաքականություն վարել, երեք տարուց Արցախում հայ չի մնա: Նա անընդունելի է համարել «ղարաբաղիցներին Ադրբեջանին հանձնելու իշխանությունների հնարավոր մտադրությունը»: Եղիազարյանը նշել է նաև, որ եթե իշխանությունները Հայաստանի շահերին հակասող պայմանագիր ստորագրեն Ղարաբաղի վերաբերյալ, ապա «հենց այնպես չեն պրծնի»: «Հայ ժողովուրդը համարժեք պատասխան կտա և կպայքարի իր հայրենիքի համար»,-ասել է նա՝ հավելելով, որ ժողովուրդը պետք է սպասի իր Սուրբ Գևորգ կաթողիկոսին, որը նրան կառաջնորդի դեպի Սարդարապատ: «Մենք կպատրաստվենք մեր Սարդարապատին»,-ասել է նա: Անդրադառնալով ադրբեջանական կողմի դիրքորոշմանը ղարաբաղյան հակամարտության հարցում՝ Եղիազարյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այնքան է լկտիացել, որ նույնիսկ չի ցանկանում նորմալ բանակցություններ վարել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |