Հայաստանի Կենտրոնական բանկը «Ծաղիկների գեղեցկությունը» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում թողարկել է «Քրքում Ադամի» արծաթե հուշադրամը:
Ինչպես հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը, թողարկվել է 10 հազար արծաթե հուշադրամ` 1000 դրամ անվանական արժեքով: Հուշադրամը 925 նմուշի արծաթից է պատրաստված, զանգվածը 28.28գ է, տրամագիծը` 38.61մմ, որակը` պրուֆ:
Հուշադրամի պատրաստման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է գերմանական «Մայեր» դրամահատարանում: