Երգիչ Ջեյմս Բլանթի ուղերձը Facebook-ում հայերի ու ադրբեջանցիների միջև առցանց բախման պատճառ է դարձել

Երգիչ Ջեյմս Բլանթի ուղերձը Facebook-ում հայերի ու ադրբեջանցիների միջև առցանց բախման պատճառ է դարձել

PanARMENIAN.Net - Հանրաճանաչ երգիչ Ջեյմս Բլանթի ուղերձը Facebook սոցցանցի իր անձնական էջում հերթական առցանց բախման պատճառ է դարձել հայերի ու ադրբեջանցիների միջև: Մոտավորապես մեկ ժամ առաջ հայտնի երգիչը հաղորդագրություն է թողել, որտեղ ասվում է.« Իմ I'll Be Your Man երգը հայտնվել է Հայաստանի հիթ-շքերթի առաջին հորիզոնականում: Փոխում եմ իմ շրջագայության երթուղին»: Երգչի ադրբեջանցի երկրպագուները շտապել են իրենց դժգոհությունը հայտնել երգչի հաղորդագրության վերաբերյալ: Մեկնաբանությունների բաժնում նաև այսպիսի հայտարարություններ են հայտնվել. «Ադրբեջանը միշտ հաղթում է», «Մահ հայերին», «Հայաստանը վախենում է Ադրբեջանից», «Հայերը մարդ չեն», «Հայաստանը ենթակա է Ադրբեջանին», «Հայերը կրթություն չունեն և պատմություն չգիտեն»:

Ադրբեջանցիները սպառնում են բռնությամբ Facebook-ի հայ օգտվողներին: Ի տարբերություն ադրբեջանցիների, հայերը ձեռնպահ են մնացել վիրավորական արտահայտություններից:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---