Վրաստանում չերքեզ ժողովրդի ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կբացվի

PanARMENIAN.Net - Վրաստանը որոշել է հավերժացնել չերքեզ ժողովրդի զոհերի հիշատակը, որն, ըստ Վրաստանի խորհրդարանի, ցեղասպանության է ենթարկվել Ռուսաստանի կողմից: Այդ նպատակով երկրի Սև ծովի առափնյա շրջանում հուշարձան կկանգնեցվի, հայտարարել է խորհրդարանի Սփյուռքի և Կովկասի գծով կոմիտեի նախագահ Նուգզար Ցիկլաուրին: Այդ մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը: Հուշարձանի տեղադրման վայրը պատահական չէ ընտրված: Կովկասյան պատերազմի զոհերի հիշատակի օրը, մայիսի 21-ին, չերքեզներն ավանդաբար ծաղիկներ են նետում ջուրը: Ըստ Նուգզար Ցիկլաուրիի, կստեղծվի չերքեզների մշակույթի կենտրոն, որտեղ նյութեր կցուցադրվեն այդ ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ: Այս հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 1-ին կայանալիք խորհրդարանի արտահերթ նիստում:

Վրաստանի խորհրդարանը մայիսի 20-ին քվեարկեց 1763-1864թթ. իրադարձությունները չերքեզների ցեղասպանություն ճանաչելու օգտին: Ըստ բանաձևի, Ռուսաստանի իշխանությունների գործողությունները ճանաչվել են էթնիկ զտում և ռազմական պատժիչ գործողություն, որի արդյունքում ոչնչացվել կամ հայրենիքից վտարվել է չերքեզների 90 տոկոսը: «Կողմ» է քվեարկել 95 պատգամավոր:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---