Դավիթ Բաբայան. Ղարաբաղյան հիմնահարցում պետք է ձեռնպահ մնալ զգացմունքային հայտարարություններից![]() 29 հունիսի 2011 - 19:22 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հիմնահարցում կառուցողական և սառնարյուն մոտեցում է անհրաժեշտ, այլ ոչ թե զգացմունքային հայտարարություններ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հայտարարությունն այն մասին, որ հայկական իշխանություններն Արցախը «վաճառելու են» Ադրբեջանին: Նա նշել է, որ իր համար անհասկանալի է, թե ինչի հիման վրա է կատարվել այդ հայտարարությունը: «Մենք պետք է հասկանանք, որ Ղարաբաղի գաղափարը սուրբ է, և այն չպետք է քաղաքականացվի ինչ-որ մեկի կողմից»,- ընդգծել է նա: Ընդ որում, Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետը նշել է, որ ղարաբաղյան հիմնահարցում հայ հասարակությունը պետք է միասնական ճակատով հանդես գա: «Ղարաբաղյան հակամարտության հարցում մենք ունենք միասնություն կոչվածը, սակայն այն պետք է ամրապնդել»,- ասել է նա: Բաբայանի խոսքով, Արցախի անվտանգությունն ու անկախությունը հայկական պետականության աստիճանաբական զարգացման երաշխիքն է: Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ ղարաբաղյան հիմնախնդրին պետք է ավելի շատ ուշադրություն հատկացվի բուհերում: Նրա կարծիքով, հայկական բուհերում պետք է ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ առանձին առարկա դասավանդվի: Ավելի վաղ Երևանում կայացած մամլո ասուլիսում Մանվել Եղիազարյանը հայտարարել էր, որ հայկական իշխանություններն Արցախը «վաճառելու են» Ադրբեջանին: Նրա խոսքով, եթե հայկական կողմը շարունակի ջայլամի քաղաքականություն վարել ղարաբաղյան գործընթացում, ապա երեք տարի անց Արցախում ոչ մի հայ չի մնա: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |