Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ այսօր հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահին, որում, մասնավորապես, ասված է.

«Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վստահորեն շարժվում է պետականաշինության, սոցիալ-տնտեսական բարեփոխումների, միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդման ուղով: Հանրապետության կայուն և աստիճանական զարգացումը, իրապես, Ձեզ հեղինակավոր քաղաքական գործչի համբավի է արժանացրել:

Մեծ հարգանք է ներշնչում Ձեր անձնական նշանակալի ներդրումը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Գնահատում եմ մեր կանոնավոր և արդյունավետ շփումների ընթացքում ձևավորված մթնոլորտը, որը նպաստում է երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակի կառուցողական քննարկմանը:

Համոզված եմ, որ բազմապլան միջպետական կապերի խորացման, տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ երկկողմ տրամադրվածությունը, տարածաշրջանային միավորումների շրջանակում սերտ կոորդինացիան՝ հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդման և Անդրկովկասում կայունության ու խաղաղության պահպանման կարևորագույն գործոն է»:

Հունիսի 30 լրացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի 57 տարին:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---