Արտագնա աշխատանքի մեկնողների հիմնական հոսքն ուղղված է դեպի Ռուսաստան

Արտագնա աշխատանքի մեկնողների հիմնական հոսքն ուղղված է դեպի Ռուսաստան

PanARMENIAN.Net - Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների խնդիրն անհանգստացնում է հանրապետության Միգրացիայի պետական ծառայությանը: Ինչպես «Միգրացիան որպես մարտահրավեր տեղական ու տարածքային իշխանությունների համար» թեմայով կոլոկվիումի ժամանակ լրագրողներին է հայտարարել Հայաստանի Միգրացիայի պետական ծառայության ղեկավարի տեղակալ Իննա Դավթյանը, այսօր Հայաստանի աշխատանքային միգրանտների մեծամասնությունը մեկնում է Ռուսաստան:

«Հայ միգրանտների 94 տոկոսը մեկնում է Ռուսաստան: Դրա հիմնական պատճառը լեզվի իմացությունն է և աշխատատեղերի առկայությունը»,- ասել է Դավթյանը: Այդ առումով նա նշել է, որ Ռուսաստանում աշխատող հայերը բավական օրինապաշտ են, հետևում են աշխատանքային միգրանտներին ներկայացվող պայմաններին:

Նրա խոսքով, արտագնա աշխատանքի մեկնողների հիմնական խնդիրն աշխատանքային պայմանագրի բացակայությունն է, որը գործատուն չի կնքում հարկերից խուսափելու նպատակով: Միաժամանակ նա հավելել է, որ հոկտեմբերին ՀՀ Միգրացիայի պետական ծառայությունը կառավարությանը կներկայացնի 14 կետից կազմված նախագիծ, որը կոչված է նպաստելու արտագաղթի խնդրի լուծմանը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---