Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը գլխավորում է Վլադիմիր Դվորկովիչի գավաթի մրցաշարը

Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը գլխավորում է Վլադիմիր Դվորկովիչի գավաթի մրցաշարը

PanARMENIAN.Net - Հունիսի 24 հուլիսի 4 Մոսկվայում անցնում է արագ շախմատի պատանիների ու աղջիկների Վլադիմիր Դվորկովիչի գավաթի միջազգային թիմային մրցաշարը:

Արսեն Եղիազարյանի ղեկավարությամբ Հայաստանի հավաքականի կազմում խաղում են Սուսաննա Գաբոյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ և Շախմատի պատանեկան օլիմպիադայի հաղթողներ Կարեն Գրիգորյանն ու Հովհաննես Գաբուզյանը, ինչպես նաև Տիգրան Հարությունյանը:

Վեցերորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը վստահորեն գլխավորում է մրցաշարը 18,5 միավորով՝ գերազանցելով մոտակա մրցակից Ադրբեջանին 3 միավորով: Երրորդ տեղում է Չինաստանի հավաքականը 15 միավորով:

Այս տարի միջազգային հայտնի մրցավարի հիշատակին նվիրված մրցումներին մասնակցում են նաև Ղազախստանի, Ուկրաինայի, Բելառուսի ու Ռուսաստանի հավաքականները, վերջինս հանդես է գալիս երկու թիմով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---