Գառնիկ Իսագուլյան. Հայաստանն արդեն կատարել է բոլոր հնարավոր զիջումները Ադրբեջանին և նորերը չի ծրագրում

Գառնիկ Իսագուլյան. Հայաստանն արդեն կատարել է բոլոր հնարավոր զիջումները Ադրբեջանին և նորերը չի ծրագրում

PanARMENIAN.Net - Հայաստանը բանակցային գործընթացում արդեն կատարել է բոլոր հնարավոր զիջումները Ադրբեջանին և հետագայում նոր զիջումներ չի ծրագրում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Ազգային ժողովում Հայաստանի նախագահի ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: «Հանդիպումը Կազանում ցույց տվեց, որ հայկական պատվիրակությունը` ի դեմս հանրապետության նախագահի, հաստատակամ է ղարաբաղյան հիմնահարցում իր դիրքորոշման մեջ, և անիմաստ է Հայաստանից ակնկալել, որ նա միակողմանի զիջումների կգնա»,- նշել է նա: Իսագուլյանն ընդգծել է, որ Հայաստանը պահանջում է հստակեցնել ԼՂՀ կարգավիճակը, այդ հարցի լուծումից կախված կլինի մնացած հարցերի լուծումը: Նա ավելացրել է, որ Հայաստանն արդեն կատարել է բոլոր հնարավոր զիջումները և «մոտեցել այն սահմանին, որից այն կողմ արդեն Լեռնային Ղարաբաղի գոյատևման հարցն է ծառանում»: Իսագուլյանի խոսքով, փորձը ցույց է տվել, որ Հայաստանի` որպես հաղթող կողմի, զիջումները պատշաճ ըմբռնում չեն ստանում Ադրբեջանում և միայն նոր պահանջների են հանգեցնում: Նա հավելել է նաև, որ եթե Ադրբեջանին թվում է, որ բանակցությունները երկարաձգելու ճանապարհով իրեն կհաջողվի Հայաստանից ռազմավարական զիջումներ կորզել, ապա նրա ջանքերն ապարդյուն են:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին հայկական կողմի զիջումներին, Իսագուլյանը, մասնավորապես, նշել է այն, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը, Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն չմասնակցում Հայաստանի ընտրություններին, թեև խորհրդային տարիներին Հայաստանն ու ԼՂԻՄ-ը փաստացիորեն միավորված էին մեկ պետության մեջ, Հայաստանի Գերագույն խորհրդում 11 պատգամավոր կար Լեռնային Ղարաբաղից: Իսագուլյանը զիջում է համարում նաև այն, որ Արցախը չի մասնակցում բանակցություններին՝ Հայաստանն է ներկայացնում նրա շահերը:

Հունիսի 24-ին Կազանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Կողմերը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ավելի ուշ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտնեց, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ, որովհետև Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը: Ավելին, ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց, և դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ:

4  30.06.11 - Աժ-ում նախագահի ներկայացուցից Գառնիկ Իսագուլյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---