Հայաստանում սկսվում է գների անկման շրջանը, հայտարարել է Տիգրան Սարգսյանը

Հայաստանում սկսվում է գների անկման շրջանը, հայտարարել է Տիգրան Սարգսյանը

PanARMENIAN.Net - «Գնանկումը, որը գրանցվել է ընթացիկ տարվա հունիսին, վկայում է այն մասին, որ մենք վերադառնում ենք ՀՀ ԿԲ սահմանած գնաճի միջակայքին»,-հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 30-ին կառավարության արտագնա նիստում, որն անցել է Վայոց ձորի մարզում: Ըստ նրա, գների նվազումը 1,4 տոկոսով վկայում է այն մասին, որ Հայաստանում սկսվում է գների անկման շրջանը, որը կտևի ևս երկու ամիս (հուլիս-օգոստոս):

Իր կողմից Հայաստանի վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը ներկայացրել է ընթացիկ տվյալները, որոնց համաձայն սպառողական գների ինդեքսը Հայաստանում հունիսին մայիսի համեմատ կազմել է 98,6 տոկոս, ընդ որում տարեկան կտրվածքով այդ ցուցանիշը կազմել է 108, 5 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---