Վայոց ձորի Աղավնաձոր և Արփի համայնքներն արդեն գազաֆիկացված են

Վայոց ձորի Աղավնաձոր և Արփի համայնքներն արդեն գազաֆիկացված են

PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության արտագնա նիստից առաջ այսօր այցելեց Վայոց ձորի մարզի Արփի և Աղավնաձոր համայնքներ, ծանոթացավ համայնքներում իրականացվող գազաֆիկացման աշխատանքներին: Նշենք, որ գազաֆիկացման աշխատանքները մարզի վերոնշյալ երկու համայնքերում սկսվել են 2010թ. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾՎԿԳ» ՊՀ-ի միջոցներով:

Վերափոխված նախագծով նախատեսվում էր Իրան-Հայաստան բարձր ճնշման գազատարից եռաբաշխիկի միջոցով կատարել գազի ընդունում, կառուցել 163 գծամետր բարձր ճնշման գազատար և բարձր ճնշումը միջին ճնշման վերածող գազաբաշխիչ կայան:

Գազաբաշխիչ կայանն արդեն կառուցվել է «Հայռուսգազարդ»-ի միջոցներով, իսկ 163 գծ.մ բարձր ճնշման գազատարի շինարարական աշխատանքները «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ-ի միջոցներով արդեն ընթացքի մեջ են: Աղավնաձոր համայնքում նախատեսված 9898 գծ.մ գազատարի կառուցումը և 5 սարքավորումների տեղադրման աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են 70.3 մլն դրամ արժեքով, որը կապահովի 522 տնտեսության կամ 208 բնակչի գազի պահանջարկը:

Արփի համայնքում նախատեսված 11798 գծ.մ խողովակաշարի մոնտաժումը և 6 սարքավորումների տեղադրումն ամբողջությամբ իրականացվել է 43.5 մլն դրամով, որն ապահովելու է 306 տնտեսության կամ 1224 բնակչի գազի պահանջարկը:

Տեղեկացնենք, որ Արփի համայնքում շինարարական աշխատանքների կատարումը սահմանված ժամկետից ձգձգվել է ` Արփի համայնքի կողմից հենասյուները ժամանակին չտրամադրելու պատճառով: Հարցը լուծվել է միայն ՀՀ կառավարության որոշմամբ «Գնիշիկի պոմպակայանի» մղման խողովակաշարից հենասյուներ տրամադրելուց հետո:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---