Գյումրում շտապօգնության բժշկին սպանած հանցագործը կդատապարտվի խստագույն ձևով

PanARMENIAN.Net - Հունիսի 26-ին Գյումրում վիրաբույժ Աշոտ Գրիգորյանի սպանության մեղավորի հանդեպ քրեական գործ է հարուցվել, և նա կպատժվի օրենքի խստագույն կետերով, այդ մասին լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Քրմոյանի հավաստմամբ, բժշկի սպանությունը կապ չունի հիվանդի հանդեպ բժշկական էթիկան խախտելու հետ: «Բժիշկը ծեծի է ենթարկվել հիվանդին չզննած, ինչը բացառում է հիվանդին սխալ կամ վատ բուժօգնություն ցուցաբերելը», ասաց Քրմոյանը:

Հունիսի 26-ին Գյումրու Կոմինտերնի փողոց 2-րդ նրբանցքի, 13 տան բնակիչ Արամայիս Կարապետյանին շտապ բուժօգնություն ցույց տվող բժիշկ, 65-ամյա Աշոտ Գրիգորյանին դաժանաբար ծեծի էր ենթարկել հիվանդի որդին՝ 28-ամյա Արտակ Կարապետյանը, որի արդյունքում բժիշկը տեղում մահացել է:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---