Բուժսպասարկման ոլորտը բարեփոխվում է, համոզված է Սուրեն Քրմոյանը

Բուժսպասարկման ոլորտը բարեփոխվում է, համոզված է Սուրեն Քրմոյանը

PanARMENIAN.Net - Բուժօգնության ոլորտում արդեն արդեն սկսվել են բարեփոխման ծրագրեր, այդ մասին հավաստիացնում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը: Առաջին բարեփոխումն այն է, որ Շտապ օգնության հեռախոսազանգերի կենտրոնը դարձել է ավտոմատացված և յուրաքանչյուր զանգ ձայնագրվում է: Այժմ նախարարությունը զբաղված է բջջային օպերատորների հետ բանակցության փուլում, որպեսզի կարգավորվեն բջջային հեռախոսներից 1-03 հեռախոսահամարին մարզերից կատարած զանգերն ընդունվեն մարզային և ոչ թե երևանյան բաժանմունքում:

Շտապ Օգնության բժիշկների աշխատավարձը 45.000 դրամից դարձել է 120.000 դրամ, որը նույնպես բարեփոխումների արդյունք է: Քրմոյանը նաև ավելացրեց, որ դրանցով նախարարությունը չի սահմանափակի իր բարեփոխման ծրագրերը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---