30 հունիսի 2011 - 17:49 AMT
«ԱրմենՏել»-ը սկսել է DELL նեթբուքների վաճառքը սեզոնային զեղչերով

«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է նեթբուքերի սեզոնային զեղչ։ Այն բաժանորդներն, ովքեր մինչև օգոստոսի 31-ը կկնքեն “Drive” սակագնային փաթեթից օգտվելու պայմանագիր՝ մեկ տարվա ընթացքում չխզելու պայմանով, կստանան հնարավորություն արտոնյալ գներով ձեռք բերել DELL Inspiron 1018 24W և DELL Inspiron 1018 48W նեթբուքեր:

Ակցիայի ժամանակահատվածում DELL Inspiron 1018 24W-ի գինը կկազմի 132000 դրամ 179000 դրամի փոխարեն, իսկ DELL Inspiron 1018 48W` 135600 դրամ 182000 դրամի փոխարեն: Հաճախորդը կարող է վճարել գումարը 12 ամսվա ընթացքում` հավասար չափերով:

«Այս ամենը միտված է ինտերնետն ու ժամանակակից տեխնոլոգիաները բոլոր ցանկացողներին հասանելի դարձնելուն: Beeline գրասենյակների յուրաքանչյուր այցելու կարող է գտնել այն, ինչ նրան անհրաժեշտ է, քանի որ այստեղ ներկայացված է նոութբուքերի և նեթբուքերի լայն ընտրություն, որոնք համապատասխանում են տարբեր պահանջների` սիրողականից մինչև պրոֆեսիոնալ», - նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

“Drive” սակագնային փաթեթից օգտվելու տարեկան պայմանագիր կնքելու դեպքում USB-մոդեմը տրամադրվում է անվճար: “Drive” սակագնային փաթեթում ամսավճարը կազմում է 6000 դրամ: Օրացուցային ամսվա ընթացքում 3072 ՄԲ (upload/download) սպառելուց հետո գործում է ինտերնետի արագության սահմանափակում մինչև 256 Կբիտ/վրկ.