Ստեփան Դեմիրճյան. Արտահերթ ընտրությունները Հայաստանը փակուղուց և ճահճից դուրս բերելու միակ միջոցն է

Ստեփան Դեմիրճյան. Արտահերթ ընտրությունները Հայաստանը փակուղուց և ճահճից դուրս բերելու միակ միջոցն է

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսն իշխանությունների հետ բանակցություններ կսկսի այն ժամանակ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակի իշխանության պատվիրակների անունները: Այդ մասին, ելույթ ունենալով Երևանում` Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ, հայտնել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Նրա խոսքով, իշխանությունները կորցրել են իրականության զգացումը, և ՀԱԿ-ը երկխոսության է գնում, որովհետև երկրի առջև ծառացած է ղարաբաղյան հիմնախնդիրը:

«Բազմամարդ հանրահավաքները ղեկավարությանը կստիպեն ՀԱԿ-ի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել և զիջումների գնալ»,- ասել է Սարգսյանը:

Հայաստանի Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն իր հերթին ասել է, որ ՀԱԿ-ն ունի հստակ պահանջ` անցկացնելու արտահերթ ընտրություններ: «Դա Հայաստանը փակուղուց և ճահճից դուրս բերելու միակ միջոցն է»,- ասել է Դեմիրճյանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---