Հայաստանը և Ուկրաինան գոհ են երկկողմանի ապրանքաշրջանառության ծավալի ավելացումից

Հայաստանը և Ուկրաինան գոհ են երկկողմանի ապրանքաշրջանառության ծավալի ավելացումից

PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված է Ուկրաինայի հետ համագործակցության ակտիվացմամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Կիևում հայ-ուկրաինական բանակցությունների ընթացքում: Միաժամանակ, երկրի նախագահը գոհունակություն է հայտնել վերջին 1,5 տարվա ընթացքում երկու երկրների հարաբերությունների զարգացման առիթով, մասնավորապես Ուկրաինայի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալի ավելացման փաստով:

Կապված նրա հետ, որ Ուկրաինան 2013-ին ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը, Հայաստանի նախագահը հայտարարել է. «Մենք հուսով ենք, որ Ուկրաինան իր նախագահության ընթացքում իր ավանդը կունենա մեր տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն ապահովելու մեջ», հաղորդում է ՈՒԿՐԻՆՖՈՐՄ-ը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---